«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ուկրաինայի «նոր եկեղեցին» ստացել է ավտոկեֆալիայի մասին կոնդակը

Ուկրաինայի «նոր եկեղեցին» ստացել է ավտոկեֆալիայի մասին կոնդակը
08.01.2019 | 11:09

Ուկրաինայի նորընծա եկեղեցին ինչպեսև նախատեսվում էր հատուկ կարգավիճակ ու ինքնիշխանություն՝ ավտոկեֆալիա է ստացել: Եկեղեցու առաջնորդն է Եպիֆանիուսը: Նա առաջին պատարագը մատուցել է երեկ՝ հունվարի 7-ին, Սուրբ ծննդյան տոնին Կիևի Սուրբ Սոֆիա տաճարում, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն։

Նշենք, որ Ուկրաինայի եկեղեցուն ավտոկեֆալիայի մասին կոնդակը՝ «տոմոսը» հաձնել է է Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը հատուկ ծիսակատարության ժամանակ: Եկեղեցական այդ միջոցառմանը ներկա են եցել Պետրո Պորոշենկոն, ուկրաինական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ ու քաղաքական գործիչներ:

Նկատենք, որ Ռուսաստանի հոգևոր դասը տեղի ունեցածը որակում է անջատողականություն, ռուսական հոգևոր աշխարհի պառակտում: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին դեռ հոկտեմբերին, երբ պատրիարք Բարդուղիմեոսը չեղյալ էր հայտարարեց 17-րդ դարում ընդունված որոշումը, որով ուկրաինական եկեղեցին անցնում էր Մոսկվայի հովանու ներքո, աամբողջությամբ խզել է միջեկեղեցական հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ